Աշխարհում կորոնավիրուսի պատճառով կտրուկ թանկացել է բրինձը

21:58   01 Ապրիլ 2020    261

Համաշխարհային շուկայում բրնձի և ցորենի գները կտրուկ բարձրացել են կորոնավիրուսի համավարակի պատճառով:

Սննդամթերքը թանկանում է ամբողջ աշխարհում պարենամթերքի պահանջարկի մեծացման պատճառով: Մթերային անվտանգության պահպանման համար կառավարությունները սահմանում են հիմնական արտադրանքի արտահանման սահմանափակումները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Օրինակ՝ Ռուսաստանը, Ղազախստանը և Ուկրաինան արդեն հայտարարել են ցորենի արտահանման ժամանակավոր սահմանափակումների մասին: Վիետնամը, որը աշխարհում առաջատար բրինձ արտադրողներից մեկն է, նույնպես հայտարարել է, որ նախատեսում է կրճատել այս ապրանքի արտահանումը:

Ցորեն և բրինձ ներմուծող երկրները, իրենց հերթին, նույնպես խթանում են գները ՝ ավելացնելով ապրանքների գնումները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները