Կորոնավիրուսով վարակվածների թիվը ողջ աշխարհում գերազանցել է 900 000-ը, մահացածներինը՝ 45 000-ը

22:48   01 Ապրիլ 2020    272

Նոր տեսակի Covid-19 կորոնավիրուսով վարակվածների թիվը ողջ աշխարհում գերազանցել է 900 000-ը:

Ներկա պահին վարակվածների թիվը ողջ աշխարհում կազմում է 903 772 մարդ, որոնցից ակտիվ վարակակիր են 667 778-ը, ապաքինվել են 190 660-ը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Կորոնավիրուսով վարակման ամենից շատ դեպքեր են արձանագրվել՝ ԱՄՆ-ում (198 922), Իտալիայում (110 574), Իսպանիայում (102 136), Չինաստանում (81 554), Գերմանիայում (75 754), Ֆրանսիայում (52 128), Իրանում (47 593), Մեծ Բրիտանիայում (29 474), Շվեյցարիայում (17 137), Բելգիայում (13 964), Նիդերլանդներում (13 614), Թուրքիայում (13 531), Ավստրիայում (10 555), Հարավային Կորեայում (9887) և Կանադայում (9017):

Մահացության ցուցանիշով առաջատար երկրներն են՝ Իտալիան (13 155), Իսպանիան (9053), ԱՄՆ-ն (4365), Ֆրանսիան (3523), Չինաստանը (3312), Իրանը (3036) և Մեծ Բրիտանիան (2352):

Հիշեցնենք, որ մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել: Վիրուսը տարածվել է 180 երկրում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները