Brent տեսակի նավթի գինն աճել է գրեթե 6 տոկոսով

09:54   02 Ապրիլ 2020    510

Հինգշաբթի՝ ապրիլի 2-ին, Brent եւ WTI տեսակների նավթի համաշխարհային գները սակարկությունների ընթացքում աճում են 5 տոկոսի սահմաններում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին վկայում են սակարկությունների տվյալները:

WTI տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների գինը աճել է 4,73 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 21,27 դոլար:

Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ հունիսյան մատակարարումներով աճել են 5,86 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 26,19 դոլարի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Brent  


Վերնագիրի այլ պիտակները