Իսրայելի առողջապահության նախարարը վարակվել է կորոնավիրուսով. ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ

10:12   02 Ապրիլ 2020    243

Իսրայելի առողջապահության նախարար Յաակով Լիցմանը վարակվել է կորոնավիրուսով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով «Jerusalem Times»-ին:

Առողջապահության նախարարության ներկայացուցիչը տեղեկացրել է, որ նախարարի ու նրա կնոջ մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, նրանք գտնվելու են կարանտինի մեջ: Նշվում է, որ նախարարն իր պարտականությունները կկատարի՝ գտնվելով տանը:

Առողջապահության նախարարության տվյալներով Իսրայելում կորոնավիրուսով վարակվածության ընդհանուր թիվը կազմում է 6 հազար 92 մարդ, որոնցից 25­ը մահացել են:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իսրայել  


Վերնագիրի այլ պիտակները