Հայտարարվեց բանակի համար հավաքագրված գումարները՝ 109 միլիոն մանաթ

12:32   01 Ապրիլ 2020    62

Ընթացիկ տարվա ապրիլի 1-ի դրությամբ Ադրբեջանի Զինված ուժերի օգնության հիմնադրամում հավաքվել է 109.288.116,60 մանաթ, 213.577,88 դոլար, 17.566,0 եվրո և 5000,0 ռուբլի գումար:

Այս մասին տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը:

Զինված ուժերի օգնության հիմնադրամը ստեղծվել է 2002 թվականի օգոստոսի 17­ին` Ադրբեջանի նախագահի հրամանով:

Ըստ հիմնադրամի կանոնադրության, միջոցները կուտակվում են կամավոր սկզբունքով` ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից կամ այնպիսի աղբյուրներից, որոնք չեն հակասում ադրբեջանական օրենսդրությանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան-ՊՆ  


Վերնագիրի այլ պիտակները