Մի մարդու անտարբերությունը կարող է հանգեցնել տասնյակ անմեղ մարդկանց մահվան. Մեհրիբան Ալիևա

12:30   01 Ապրիլ 2020    61

«Հարգելի հայրենակիցներ, դժբախտություն է եկել մեր հայրենիք, մեր ընդհանուր տուն: Ցավոք, նենգ հիվանդության համավարակը չի շրջանցել մեր երկիրը»:

Այս խոսքերով է՝ Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան սկսել իր ուղերձը ադրբեջանական ժողովրդին: Հրապարակումը տեղադրված է Instagram-ի պաշտոնական էջում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ուղերձում նշվում է, որ համավարակը ամեն օր, բառացիորեն մեր աչքերի առաջ, փոխում է կյանքի սովորական ձևը, մեր առօրյա կյանքը լցնում է անհանգստությամբ ու երկյուղով:

«Առաջին հերթին մենք բոլորս պետք է անվերապահորեն գիտակցենք, որ իրավիճակը շատ լուրջ է, որը պահանջում է առավելագույն համախմբում և միավորում՝ բոլորիս և մեր քաղաքացիների բոլոր սերունդներին: COVID-19-ը իրոք ռեալ սպառնալիք է ներկայացնում մեզնից յուրաքանչյուրի կյանքի և առողջության համար: Ձեզ հետ միասին ես աղոթում եմ Ամենաբարձրյալին` պաշտպանելու մեր հայրենի հողը դժբախտությունից, հեռացնել դժբախտությունը մեր տներից և ընտանիքներից: Ես ապրում եմ հավատով և հույսով, որ մարդկային հանճարը անպայման կկանգնեցնի պանդեմիան և մեզ բոլորիս կվերադարձնի սովորական կյանքի երջանկությունը»,-ասել է Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան:

Ինչպես նշել է Մեհրիբան Ալիևան, ստեղծված արտակարգ իրավիճակը պահանջում է համազգային մոբիլիզացիա: Պետության բոլոր հնարավոր նյութական ռեսուրսները հատկացվել են համաճարակի և դրա հետևանքների դեմ պայքարին, երկրի լավագույն մտքերը, հայրենական ամբողջ բժշկությունը, ամբողջ պետական մեխանիզմն աշխատում է մարդկանց փրկելու համար:

«Հանրապետությունում կատարված բոլոր աշխատանքներն իրականացվում են՝ Ադրբեջանի նախագահի խիստ ուշադրության, վստահ ղեկավարության և շուրջօրյա վերահսկողության ներքո»:
Ադրբեջանի առաջին փոխնախագահը ընդգծել է, որ հավատում է, որ կառավարությունների և գիտնականների տիտանական ջանքերը, միլիարդավոր դոլարները, եվրոները և մանաթները, որոնք հատկացվում են կորոնավիրուսի դեմ պայքարին, անշուշտ, և անխուսափելիորեն կհանգեցնեն ցանկալի արդյունքի, համավարակի նկատմամբ մեր ընդհանուր հաղթանակին: Սակայն, ինչպես նշում է Մեհրիբան Ալիևան՝ մենք բոլորս պետք է խորապես գիտակցենք այս ամենը, բոլոր ջանքերն ու միջոցները կարող են չտալ ակնկալվող արդյունքը, եթե ձեռնարկված միջոցները չաջակցվեն բոլորիս կողմից:

«Ես խնդրում եմ ձեզ, ընդունեք որպես մեզնից յուրաքանչյուրի բացարձակ անհրաժեշտություն և պարտականություն: Մոտակա 20 օրվա ընթացքում բոլորը պետք է տանը մնան, իրենց ընտանիքներում: Խնդրում եմ ձեզ, առանց հույժ անհրաժեշտության, դուրս չգալ տնից: Ես հասկանում եմ, թե որքան դժվար է հրաժարվել սովորական կյանքի ձևից, տանը նստել, չհանդիպել հարազատների և ընկերների հետ և երբեմն չկարողանալ գրկել երեխաներին և թոռներին: Բայց եթե մենք պատասխանատու քաղաքացիներ ենք, եթե մենք իսկապես սիրում ենք մեր ծնողներին (և ես դրանում վստահ եմ), եթե մենք իրոք սիրում ենք մեր երեխաներին ու թոռներին, ապա մենք պարտավոր ենք, իրոք պարտավոր ենք դա անել հանուն նրանց: Հանուն մեզ: Հանուն մեր Հայրենիքի»,-ասել է Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեհրիբան-Ալիևա  


Վերնագիրի այլ պիտակները