Զելենսկին կորոնավիրուսը համեմատել է Չեռնոբիլի աղետի հետ

11:21   02 Ապրիլ 2020    237

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, դիմելով ազգին, կորոնավիրուսի համաճարակը համեմատել է Չեռնոբիլի աղետի հետ: Համապատասխան ելույթի տեքստը հրապարակվել է Ուկրաինայի նախագահի կայքում:

«Կա հայտնի փաստ, որ Չեռնոբիլի ատոմակայանում տեղի ունեցած վթարից հետո իշխանությունները մարդկանց հավաքել են մայիսյան ցույցի: Այդ ժամանակ որևէ մեկը չէր վախենում, քանի որ «ճառագայթումն անտեսանելի է»: Այնպես որ, կորոնավիրուսը նույնպես անտեսանելի է»,-ասել է նա և նշել՝ «մենք որևէ մեկին չենք հավաքում, այլ խնդրում ենք, որ մնաք տանը»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ուկրաինա  


Վերնագիրի այլ պիտակները