ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետևանքով 6-շաբաթական երեխա է մահացել

12:43   02 Ապրիլ 2020    220

ԱՄՆ-ի Կոնեկտիկուտ նահանգում կորոնավիրուսի հետևանքով մահացել է վեցշաբաթական երեխա՝ դառնալով աշխարհում այս հիվանդության ամենաերիտասարդ զոհը։

Ըստ հաղորդման՝ նորածինն անգիտակից վիճակում հիվանդանոց է տեղափոխվել անցյալ շաբաթ և այդպես էլ գիտակցության չի եկել: Նրա մահվան մասին հայտարարել է Կոնեկտիկուտի նահանգապետ Նեդ Լամոնտը։

Լամոնտի խոսքով՝ երեխան այս հիվանդության ամենաերիտասարդ զոհն է։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները