ԱՄՆ-ում 1 օրվա ընթացքում կորոնավիրուսի հետևանքով ռեկորդային` ավելի քան 1000 մարդ է մահացել

13:15   02 Ապրիլ 2020    214

ԱՄՆ-ում վերջին 1 օրվա ընթացքում նվազագույնը 1374 մարդ է մահացել կորոնավիրուսի հետևանքով, նրանցից 588-ը՝ Նյու Յորքում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ սա աշխարհում վարակի բռնկումից հետո 1 օրում գրանցված մահվան դեպքերի ամենաբարձր ցուցանիշն է:

Միացյալ Նահանգներում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի վատթարացում է նկատվում: Երկիրը գլխավորում է ոչ միայն վարակվածների, այլև մահացածների թվով:

Ապրիլի 2-ի առավոտյան ստացված վերջին տվյալների համաձայն՝ երկրում վարակված է 215 417 մարդ, նրանցից 4757-ը մահացել է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները