Թրամփը հայտարարել է Արևմտյան կիսագնդում զանգվածային հակաթմրանյութային գործողության մեկնարկի մասին

13:27   02 Ապրիլ 2020    199

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Վաշինգտոնը Արևմտյան կիսագնդում մեկնարկում է զանգվածային հակաթմրանյութային գործողություն, որպեսզի նարկոկարտելներին հնարավորություն չտրվի օգտվել կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակից:

«Այսօր Միացյալ Նահանգները Արևմտյան կիսագնդում սկսում է հակաթմրանյութային գործողություն, որպեսզի ամերիկացիներին պաշտպանի անօրինական թմրանյութերի մահացու վարակից»,- RT-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ԱՄՆ առաջնորդը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Թրամփի խոսքով՝ նարկոկարտելներին չպետք է հնարավորություն տրվի ստեղծված իրավիճակն ի վնաս ԱՄՆ բնակիչների օգտագործել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները