ԱՄՆ-ում մահացածների թիվն անցել է 5 հազարը

14:26   02 Ապրիլ 2020    198

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով հիվանդների թիվն անցել է 940 հազարից:

Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 47 հազարից:

Ապաքինվածների թիվը կազմում է 196 հազար 214: Վարակվածների 95 տոկոսի մոտ հիվանդությունն ընթանում է թեթև, 5 տոկոսի մոտ՝ ծանր:

Վիրուսից վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 215 հազար 344 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվն անցել է 5 հազարից: Վարակվածության ցուցանիշով երկրորդ տեղում Իտալիան է, այստեղ հաստատված դեպքերի թիվը 110 հազար 574 է: Իտալիան աշխարհում առաջինն է մահացածների թվով: Կորոնավիրուսից այստեղ մահացել է 13 հազար 155 մարդ:

Շրջանցելով Չինաստանին՝ վարակվածների թվով երրորդ տեղում է Իսպանիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը 104 հազար 118 է: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 9 հազար 387:
Վարակվածների թվով չորրորդ տեղում հայտնված Չինաստանում հաստատված դեպքերի թիվը 81 հազար 589 է: Գրանցվել է 35 նոր դեպք: Ապաքինվել է 76 հազար 408 մարդ: Մահացածների թիվը կազմում է 3 հազար 318:

Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով Չինաստանին հաջորդում է Գերմանիան: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 77 հազար 981 է: Մահացել է 931 մարդ: Գերմանիային հաջորդում է Ֆրանսիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը 56 հազար 989 է: Մահերի թիվը 4 հազար 032 է: Ֆրանսիան այս ցուցանիշով շրջանցել է Չինաստանին:

Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 47 հազար 593 է: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 3 հազար 036:

Մեծ Բրիտանիայում վարակվածների ընդհանուր թիվը 29 հազար 474 է, Շվեյցարիայում՝ 17 հազար 781:
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 130 դեպք կա, Ռուսաստանում` 3 հազար 548 դեպք կա: Այստեղ մեկ օրում գրանցվել է 771 նոր դեպք: Թուրքիայում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը կազմում է 15 հազար 679:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվը հասել է 203-ի։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները