Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 50 468-ի, 3160 մարդ մահացել է. IRNA

15:16   02 Ապրիլ 2020    216

Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 50 468-ի, մահացել է 3160 մարդ, առողջացել է 16,711 մարդ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին այսօր հայտնել է Իրանի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Կիանուշ Ջահանպուրը:

«Անցած օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2875 նոր դեպք: Այդպիսով, Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 50 468-ի»,- նշել է պաշտոնյան մամուլի ասուլիսին:

Ըստ Ջահանպուրի`, գրանցվել է վարակվածների շրջանում առողջացման 16711 դեպք: «Զոհերի ընդհանուր թիվն աճել է մինչեւ 3.160 մարդ»,- ասել է նա: Ջահանպուրի խոսքով` վարակվածների շրջանում գրանցվել է առողջացման 15 473 դեպք:

Նոր կորոնավիրուսի (2019-nCoV) բռնկումը գրանցվել էր 2019-ի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենաբազմամարդ քաղաքում` 12 միլիոնանոց Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն որպես միջազգային մասշտաբի արտակարգ իրավիճակ է ճանաչել` բազմաթիվ օջախներով: ՉԺՀ-ից սահմաններից դուրս վարակը տարածվել է 196 երկրում, այդ թվում նաեւ` Իրանում:


Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները