Չինական քաղաքը կորոնավիրուսի ֆոնին ընդունած «պատմական» օրենքով արգելել է ուտել շների և կատուների

15:36   02 Ապրիլ 2020    237

Չինաստանի քաղաքներից մեկը կորոնավիրուսի տարածման ֆոնին արգելել է շների և կատուների միս ուտել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է Daily Mail պարբերականը:

Կենդանիների իրավունքների պաշտպանները տարիներ շարունակ պահանջում են կառավարությունից արգելել ընտանի կենդանիների մսի օգտագործումը սննդի մեջ, և այս օրենքն առաջինն է իր տեսակով, որն արգելում է դա:

Օրենքն ընդունվել է ապրիլի մեկին, 13 միլիոն բնակչություն ունեցող Շենչժեն քաղաքում, և ուժի մեջ կմտնի մայիսի 1-ից:

Չինաստանում որոշ խմբեր կենդանիների իրավունքների պաշտպանության հարցում այս որոշումը «պատմական են բնորոշել»:

Չինական Յույլինում անցկացվող ամենամյա միջոցառումը, որի ժամանակ տարբեր կենդանիների են դաժանորեն սպանում ու ուտում, ամենահակասական միջոցառումներից մեկն է Չինաստանում, այստեղ դաժանորեն սպանում են շներին և ջահերով խորովում մինչ ուտելը: Բացի շներից, այս միջոցառման ժամանակ ուտում են նաև գորտերի, օձերի ու կրիաների:

Շենչժենում ընդունված օրենքը սննդի համար պիտանի ընտանի կենդանիների 9 տիպ է առանձնացրել. խոզեր, կովեր, այծեր, էշեր, նապաստակներ, հավեր, բադեր, սագեր և աղավնիներ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները