Վրաստանի Ազգային բանկի 7 աշխատակից վարակվել է կորոնավիրուսով․ Վրաստանի Ազգային բանկ

16:14   02 Ապրիլ 2020    234

«Կորոնավիրուսը հաստատվել է Վրաստանի Ազգային բանկի յոթ աշխատողների մոտ, նրանք ինքնամեկուսացման մեջ են եղել»: Տեղեկությունը տարածել է Վրաստանի Ազգային բանկը:

«Մեկ շաբաթ առաջ Ազգային բանկի մեկ աշխատողի մոտ արձանագրվել էր COVID-19-ին բնորոշ ախտանիշներ, որոնց մասին տեղեկացվել էին համապատասխան ծառայությունները: Ազգային բանկն ապահովեց տվյալ անձի և նրա հետ շփման մեջ գտնվող անձանց ինքնամեկուսացման պայմանները: Նրանց աշխատավայրը մանրակրկիտ ախտահանվեց:

Հետազոտությունների արդյունքում կորոնավիրուսը հաստատվել է բոլոր այն յոթ աշխատակիցների մոտ, որոնք ինքնամեկուսացման մեջ էին: Այժմ նրանք տեղափոխվել են հիվանդանոց և գտնվում են բժիշկների վերահսկողության ներքո, անցնում են համապատասխան ընթացակարգեր: Նրանց առողջությունն այս փուլում բավարար է:

Համաճարակաբանական լայնածավալ ուսումնասիրություն է կատարվում նրանց հետ շփում ունեցող անձանց ինքնությունը պարզելու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները