Նեթանյահուն երկրորդ անգամ ինքնամեկուսացել է

16:34   02 Ապրիլ 2020    199

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն երկրի առողջապահության նախարար Յաակով Լիցմանի մոտ կորոնավիրուսի հայտնաբերումից հետո կրկին ինքնամեկուսացել է, հայտնել է կառավարության ղեկավարի մամուլի քարտուղար Աննա Յոնաթան-Լեուսը, գրում է ria.ru-ն։

«Վարչապետը մինչև հաջորդ չորեքշաբթի կմնա մեկուսացման մեջ՝ առողջապահության նախարար Յաակով Լիցմանի մոտ կորոնավիրուսի ախտորոշման մասին հաղորդագրության պատճառով։ Որոշումը կայացվել է վարչապետի բժիշկ Բերկովիչի խորհրդով և առողջապահության նախարարության ցուցումներին համապատասխան»,-հայտնել է Յոնաթան Լեուսը։

Առաջին անգամ Նեթանյահուն ինքնամեկուսացել էր մարտի 30-ից ապրիլի 1-ը։ Իսրայելի վարչապետն ինքնամեկուսացել էր աշխատակցուհիներից մեկի մոտ կորոնավիրուսի հայտնաբերումից հետո, թեև Նեթանյահուն անմիջականորեն չէր շփվել նրա հետ: Վարչապետի, նրա ընտանիքի և մերձավորների մոտ կորոնավիրուս չէր հայտնաբերվել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Նեթանյահու  


Վերնագիրի այլ պիտակները