Իսպանիայում կորոնավիրուսի զոհերի թիվն անցել է 10 000-ը

17:25   02 Ապրիլ 2020    234

Իսպանիայում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հատել է 10 000-ի շեմը՝ հասնելով 10 003-ի, հայտնում է Tհe Guardian պարբերականը՝ մանրամասնելով, որ անցած քսանչորս ժամում երկրում գրանցվել է մահվան 950 դեպք:

Ըստ աղբյուրի՝ դա ռեկորդային ցուցանիշ է երկրի համար:

Նախքան այդ Իսպանիան հայտնել էր մեկ օրում կորոնավիրուսի զոհերի ամենաբարձր թվի մասին. երեքշաբթի երկրում վարակից 864 մարդ էր մահացել:

Հայտնի է, որ ներկայում Իսպանիայում կա վարակման 110 238 հաստատված դեպք, ապաքինվել է 26 743 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 936 204 դեպք, 47 249-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 194 578 մարդ։

Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 203 երկրում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իսպանիա  


Վերնագիրի այլ պիտակները