Brent ապրանքանիշի նավթը 46% գնաճ է գրանցել

21:46   04 Ապրիլ 2020    175

Հյուսիսծովյան Brent ապրանքանիշի նավթի հունիսյան ֆյուչերսների գինը լոնդոնյան ICE բորսայում տեղի ունեցած աճուրդում գրանցված ամենաբարձր ցուցանիշով աճել է 46.7 տոկոսով՝ կազմելով 36.29 դոլար՝ մեկ բարելի դիմաց:

Hayatsk.info-ն հայտնում է, որ վկայակոչելով առևտրային հարթակի տվյալները: Երեկոյան ժամերին Brent-ի նավթի մեկ բարելի գնաճը կազմել է արդեն 22 տոկոս՝ հասնելով 30.65 դոլարի:

Միևնույն ժամանակ WTI տեխասյան ապրանքանիշի նավթի մեկ բարելի գինն աճել է 24.8 տոկոսով՝ հասնելով 25.67 դոլարի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները