Քենիայի ոստիկանությունը կրակել և սպանել է 13-ամյա դեռահասին՝ կարանտինային ռեժիմը խախտելու համար

20:41   02 Ապրիլ 2020    272

Քենիայի ոստիկանները կրակել և սպանել են 13-ամյա մի տղայի, որը խաղում էր իր տան պատշգամբում՝ դրանով իսկ խախտելով կորոնավիրուսը տարածելու վտանգի պատճառով պարտադրված պարետային ժամը:

Թերթը նշում է, որ Յասին Մոյո անունով դեռահասը նստել է պատշգամբում մոտ 20 րոպե, իսկ այնուհետև տեղի ոստիկանությունը կրակել է նրա որովայնին: Նրան տեղափոխել են հիվանդանոց, բայց տղան մահացել է ծանր վերքերի հետևանքով:

Քենիայի դատախազության ղեկավարը հանձնարարել է հետաքննություն անցկացնել: Ըստ նրա՝ ոստիկանները պատահաբար են կրակել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները