Եվրահանձնաժողովի նախագահը ներողություն է խնդրել Իտալիայից

20:53   02 Ապրիլ 2020    357

Եվրահանձնաժողովի նախագահը ներողություն է խնդրել Իտալիայից կորոնավիրուսի դեմ պայքարում Եվրոպայի կողմից համերաշխություն չցուցաբերելու համար՝ խոստանալով օգնել տնտեսական հետեւանքների հաղթահարման հարցում։

Իտալիայում դժգոհ են համավարակին Եվրոպայի արձագանքից՝ սկսած բժշկական օգնություն ուղարկելու սկզբնական մերժումից մինչեւ համատեղ արժեթղթեր թողարկելու ԵՄ անդամ-երկրների մերժումը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ընդամենը վեց շաբաթում Իտալիայում գրանցվել է կորոնավիրուսից 13 155 մահ՝ ավելի շատ, քան աշխարհում որեւէ տեղ, եւ վարակման 110 574 հաստատված դեպք։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները