Ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 1 000 000-ը, զոհվածներինը՝ 50 000-ը

09:01   03 Ապրիլ 2020    247

Ողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1 000 177-ի:

Վերջին տվյալների համաձայն՝ կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից ողջ աշխարհում մահացել է 51 356 մարդ: Ակտիվ վարակակիր է 738 622 մարդ, ապաքինվել են 210 199-ը:

Կորոնավիրուսի հետևանքով ամենից շատ մահվան դեպքեր գրանցվել են Իտալիայում (13 915), Իսպանիայում (10 096), ԱՄՆ-ում (5620), Ֆրանսիայում (4503), Չինաստանում (3318), Իրանում (3160), Մեծ Բրիտանիայում (2921), Նիդերլանդներում (1339), Գերմանիայում (1074), Բելգիայում (1011, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Մեծ թվով վարակվածներ ունի նաև Շվեյցարիան (18 827), Թուրքիան (18 135), Կանադան (11 068), Ավստրիան (11 076), Հարավային Կորեան (9976), Պորտուգալիան (9034), Բրազիլիան (7031), Իսրայելը (6808), Շվեդիան (5466), Ավստրալիան (5139):

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին կորոնավիրուսի համավարակ է հայտարարել: Այն տարածվել է 180 երկրում: Վիրուսը սկսել է տարածվել Չինաստանի Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: Երկրի իշխանություններն ԱՀԿ-ին համաճարակի բռնկման մասին հայտնել էին 2019-ի դեկտեմբերի 31-ին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները