Պերուի նախագահը կանանց և տղամարդկանց՝ տնից դուրս գալու համար առանձին օրեր է սահմանել

09:24   03 Ապրիլ 2020    183

Պերուի նախագահ Մարտին Վիսկարան հինգշաբթի հայտարարել է նոր սահմանափակումների մասին, որոնք սահմանվում են երկրում կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ նախագահի որոշմամբ՝ երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին փողոց կարող են դուրս գալ միայն տղամարդիկ: Երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին փողոց դուրս գալ կթույլատրվի միայն կանանց: Իսկ կիրակի օրերին արգելքը կտարածվի բոլորի վրա: Այս կանոնները կգործեն մինչև ապրիլի 12-ը:

Վիսկարան պարզաբանել է, որ այդ սահմանափակումները վերաբերում են միայն նրանց, ովքեր դուրս են գալու տնից մթերային խանութ այցելելու կամ այլ անհապաղ հարց լուծելու համար: Արգելքը չի տարածվի կենսական նշանակության հիմնարկներում աշխատողների վրա, որոնք արտակարգ դրության պայմաններում շարունակում են իրենց գործունեությունը:

Պերուում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1414-ի, որոնցից 47-ը՝ մահվան ելքով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները