Թրամփը կորոնավիրուսի ախտորոշման թեստ է հանձնել. Սպիտակ տուն

09:46   03 Ապրիլ 2020    244

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին կորոնավիրուսի առկայության ստուգման թեստ է հանձնել, որի արդյունքը բացասական է եղել, հայտնում է «Ամերիկայի ձայնը»՝ վկայակոչելով Սպիտակ տան մամուլի ծառայությանը:

ԱՄՆ նախագահին բուժող բժիշկ Շոն Քոնլիի ստորագրած նամակում նշված է, որ Թրամփը կորոնավիրուսի ախտորոշման կրկնակի թեստ է հանձնել: Նա առաջին անգամ ստուգվել էր անցալ ամիս՝ Բրազիլիայի կառավարության պատվիրակության հետ հանդիպումից հետո, որի անդամներից մեկը, ինչպես պարզվել էր հետո, COVID-19-ով էր հիվանդ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Սպիտակ տան հրապարակած նամակում նշված է, որ Թրամփը հետազոտվել է նոր շտապ թեստով, որի արդյունքները պատրաստ են եղել 15 րոպե հետո: «Նա առողջ է, ախտանիշներ չկան»,- հաստատել է ԱՄՆ նախագահին բուժող բժիշկը:

Թրամփը մի փոքր ավելի ուշ Սպիտակ տանը կայացած երեկոյան ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է թեստի արդյունքները: «Կարծում եմ, որ ինձ հետաքրքիր էր տեսնել, թե դա որքանով է արագ գործում»,- ասել է նախագահը՝ նկատի ունենալով կորոնավիրուսի ախտորոշման նոր շտապ թեստը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները