ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում արգելափակել են ՌԴ-ի

10:27   03 Ապրիլ 2020    248

ԱՄՆ-ն, Եվրամիությունը, Մեծ Բրիտանիան, Ուկրաինան և Վրաստանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում արգելափակել են Ռուսաստանի առաջարկած բանաձևի ընդունումը:

Բանաձևն առաջարկում էր չեղարկել միակողմանի պատժամիջոցները, որոնք խանգարում են պայքարել կորոնավիրուսի դեմ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ավելի վաղ Ռուսաստանը Գլխավոր վեհաժողովին առաջարկել էր հռչակագիր ընդունել կորոնավիրուսի դեմ համատեղ պայքարի մասին: Փաստաթուղթն ընդունում էր Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջատար դերը համավարակի դեմ պայքարում:

Տեքստի համաձայն՝ պետությունները համաձայնում են համագործակցել միմյանց և ԱՀԿ-ի հետ, այդ թվում` կորոնավիրուսի դեմ պայքարի և բուժման մեթոդների ստեղծման հարցում: Բացի այդ, փաստաթուղթը կոչ էր անում օգնություն ցուցաբերել համաճարակից ամենաշատը տուժած երկրներին, հատկապես զարգացող երկրներին, հրաժարվել շուկայական պատերազմներից և միակողմանի պատժամիջոցներից: ՄԱԿ-ի անդամ ևս 28 երկիր դարձել էր այս հռչակագրի համահեղինակ:

«Ինչպես հայտնի է, մեր ներկայացրած փաստաթղթի կոնսենսուսային ընդունումը չի ստացվել: Դրան խանգարել են Ուկրաինան, Վրաստանը, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն և Եվրամիությունը: Ցավում ենք, որ պատժամիջոցային քաղաքականությանը մի շարք սատարող երկրներ պատրաստ չէին արձագանքել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին և հրաժարվել իրենց քաղաքական մոտեցումներից ու շահերից: Սրա հետևանքով նոր համավարակին համաշխարհային ուժեղ հարված տալը շատ ավելի դժվար կլինի: Ահռելի քանակությամբ մարդիկ կարող են տուժել, մանավանդ զարգացող երկրներում»,-ասված է Ռուսաստանի մշտական ներկայացուցչության մեկնաբանությունում:

Մեկնաբանությունում ասված է նաև, որ Մոսկվան կցանկանար գրավոր տեսքով տեսնել և լսել իր հռչակագրի արգելափակման տրամաբանությունն ու հիմնավորումները ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի կողմից:

«Միևնույն ժամանակ մենք կցանկանայինք ազատել Ուկրաինային ու Վրաստանին այդպիսի ջանքերից, քանի որ նրանց հիմնավորումները, սովորաբար ամբարտավան և քաղաքականացված են և ոչինչ չեն տա շատ անդամ պետություններին` պատճառները հասկանալու համար»,-նշել է Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունը:

Չնայած, որ Ռուսաստանի առաջարկած հռչակագիրը արգելափակվել է պետությունների փոքր խմբի կողմից, Ռուսաստանը շարունակելու է իր աջակիցների հետ համակարգել քայլերը այս հարցով և հույս ունի, որ բոլոր շահագրգիռ երկիրները կմիանան իրենց:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները