ԱՄՆ-ում կորոնավիրուսի զոհերի թիվն անցել է 6000-ը

10:34   03 Ապրիլ 2020    289

Միացյալ Նահանգներում նոր տեսակի կորոնավիրուսի զոհերի թիվը հատել է 6000-ի շեմը՝ հասնելով 6095-ի:

Այժմ երկրում գրանցվել է վարակման 245 373 հաստատված դեպք: Հիվանդությունից ապաքինվել է 10 403 մարդ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

ԱՄՆ-ում մահացության թվով առաջատար է Նյու Յորք նահանգը, որտեղ գրանցվել է մահվան 1562 դեպք:

Հավելենք, որ Միացյալ Նահանգները նոր տեսակի կորոնավիրուսով ախտահարվածների քանակով աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում: Նրան հաջորդում են Իտալիան, Իսպանիան, Գերմանիան, Չինաստանը, Ֆրանսիան, Իրանը, Մեծ Բրիտանիան, Շվեյցարիան և Թուրքիան:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 1 016 258 դեպք, 53 235-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 213 081 մարդ։

Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 203 երկրում:


Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները