Չեխիայում նախարարները տուգանվել են դիմակներ չկրելու համար

11:29   03 Ապրիլ 2020    238

Չեխիայի իշխող կոալիցիայի անդամ սոցիալ-դեմոկտարատական կուսակցության ներկայացուցիչները տեսաբրիֆինգ են անցկացրել առանց դիմակների: Դրա համար նրանք վճարել են տուգանք 10 հազար կրոն (400 ԱՄՆ դոլար):

Պետության կողմից սահմանված կարանտինի կանոնների համաձայն բոլոր քաղաքացիները, ովքեր տանը չեն, պարտավոր են դիմակներ կրել: Այդ պահանջը չկատարելու դեպքում ոստիկանությունը կարող է տուգանել 10 հազար կրոնի չափով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Տեսաբրիֆինգին ներկա լրագրողներից մեկը հետաքրքրվել է, թե ինչու են սոցիալ-դեմոկարատական կուսակցության նախարարներն առանց դիմակների: Ներքին գործերի նախարար Յան Գամաչեկը նշել է, որ չի պատրաստվում արդարանալ, դա իր կողմից սխալ է եղել, կանոնները գործում են բոլորի համար: Նա «Թվիթեր»-ում տեղեկացրել է, որ 10 հազար կրոն կփոխանցի հիվանդանոցներից մեկին:

Իր հերթին բրիֆինգի հաջորդ մասնակիցը՝ աշխատանքի նախարար Յանա Մալաչովան «Թվիթեր»-ում ներողություն է խնդրել իր և իր ամուսնու կողմից, ով արտաքին գործերի նախարարի տեղակալն է, և տեղեկացրել է, որ արդեն 20 հազար կրոն են փոխանցել հասարակական կազմակերպություններից մեկին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չեխիա  


Վերնագիրի այլ պիտակները