Սերբիայում հանգստյան օրերին արգելվել է տնից դուրս գալը

12:00   03 Ապրիլ 2020    211

Սերբիայի կառավարությունը շաբաթ օրը՝ ժամը 13.00-ից մինչև երկուշաբթի՝ 05.00-ն պարետային ժամ է սահմանել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ալեքսանդար Վուչիչը:

Միակ բացառությունը թոշակառուներն են, որոնց համար մթերային խանութները բաց կլինեն կիրակի առավոտյան 4-ից 7-ը:

Վուչիչը հավելել է, որ կառավարության որոշման համաձայն՝ հասարակական վայրերում միասին կարող է գտնվել միայն երկու հոգի: Նա նաև հերքել է այն լուրերը, որ հիվանդանոցներում չկան բավարար դեղամիջոցներ, դիմակներ և այլ միջոցներ՝ բժիշկների և հիվանդների համար:

Սերբիայում ապրիլի 3-ի դրությամբ գրանցվել է COVID-19- ի 1171 դեպք, մահացել է 31 մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սերբիա  


Վերնագիրի այլ պիտակները