Թրամփը պատմել է Պուտինի կողմից «գեղեցիկ ժեստի» մասին

12:23   03 Ապրիլ 2020    211

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի երկուսին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ մեկնաբանել է Ռուսաստանից բժշկական սարքավորումների տեսքով օգնության ստացումը՝ դա ՌԴ նախագահ Վալդիմիր Պուտինի կողմից «գեղեցիկ ժեստ» որակելով, գրում է washingtonpost.com կայքը։

«Դա շատ գեղեցիկ ժեստ էր Պուտինի կողմից։ Կարող եմ ասել․ «Շնորհակալ եմ, չարժե», կամ պարզապես՝ շնորհակալություն: Դա բարձրորակ բժշկական ապրանքներով լի մեծ ինքնաթիռ էր և ես ասացի՝ վերցնում եմ: Ես նշեցի, որ ընդունում եմ օգնությունը»,- հայտարարել է Թրամփը։

Նա նաև հավելել է, որ անհանգստանում է, թե ինչպես իր որոշումը կընդունվի։

«Նա բժշկական պարագաներ է առաջարկել, որոնք ես ընդունել եմ։ Դա կարող է շատ կյանքեր փրկել։ Նման օգնություն ես ցանկացած օր կընդունեմ»,- նշել է ամերիկացի առաջնորդը։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Ամերիկայի Միացյալ Նահանգները մարտի 30-ին նախագահ Դոնալդ Թրամփի և նրա ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցից հետո Ռուսաստանից նոր տեսակի կորոնավիրուսի պայքարի համար անհրաժեշտ բժշկական ապրանքներ է գնել:

Գնված ապրանքների թվում եղել են արհեստական շնչառական համակարգեր և անհատական պաշտպանության միջոցներ։

Ռուսական ռազմական ինքնաթիռը մարդասիրական օգնությամբ Նյու Յորք է ժամանել ապրիլի 1-ին։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Մոսկվան հույս ունի, որ անհրաժեշտության դեպքում պատասխան օգնություն կստանա ԱՄՆ-ից։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները