Եգիպտոսում 1 օրում կորոնավիրուսով վարակման ռեկորդային թվով դեպքեր են հաստատվել

13:57   03 Ապրիլ 2020    237

Եգիպտոսի առողջապահության նախարարությունը հաղորդել է երկրում 1 օրում կորոնավիրուսով վարակման ռեկորդային 86 դեպքի մասին, ընդհանուր առմամբ երկրում գրանցվել է վարակման 865 դեպք:

«Գրանցվել է կորոնավիրուսով վարակման 86 նոր դեպք: Նրանք բոլորը եգիպտացիներ են, որոնք վերադարձել են արտերկրից կամ շփում են ունեցել արդեն վարակված անձանց հետ… բացի դա, 1 օրում մահացել է 6 մարդ, բոլորը եգիպտացիներ են»,- հաղորդել է առողջապահության պաշտոնական ներկայացուցիչ Խալեդ Մուգահեդը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հիվանդանոցներից դուրս է գրվել 22 մարդ, այդ թվում՝ Գերմանիայի 1 քաղաքացի այսպիսով առողջացածների ընդհանուր թիվը 201 է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները