Իրաքում կորոնավիրուսի մասին հրապարակման պատճառով դադարեցվել է Reuters-ի աշխատանքը

16:17   03 Ապրիլ 2020    226

Իրաքի իշխանությունները երեք ամսով արգելել են հեղինակավոր Reuters լրատվական գործակալության գործունեությունը, հայտնում է theguardian.com-ը՝ մանրամասնելով, որ որոշման համար հիմք է ծառայել գործակալության հրապարակումն առ այն, որ Իրաքում կորոնավիրուսի վարակման դեպքերի թիվը շատ ավելի բարձր է, քան հաղորդում են իշխանությունները:

Reuters-ի փոխանցմամբ՝ պաշտոնական տվյալները փաստում են, որ երկրում կա 772 ախտահարված, սակայն իրականում այդ թիվը կարող է մի քանի հազարի հասնել:

Գործակալությունը նշել է, որ կառավարությունն իրականությունը չի ասում հանրության շրջանում խուճապ չստեղծելու համար:

Հավելենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 1 030 181դեպք, 54 198-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 219 824 մարդ։ Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 203 երկրում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Reuters   Իրաք  


Վերնագիրի այլ պիտակները