Ղազախստանում 28 բուժաշխատող կորոնավիրուսով է վարակվել

17:28   03 Ապրիլ 2020    256

Ղազախստանում 28 բուժաշխատող վարակվել է կորոնավիրուսով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Ղազախստանի առողջապահության նախարար Էլժան Բիրտանովին:

«Կարանտինային պայմաններում աշխատելու հետ կապված՝ բուժաշխատողներից վարակվել են 28-ը: Ամեն դեպքի առիթով մենք անցկացնում ենք համաճարակաբանական հետազոտություն` ճշտելու համար վարակման պատճառները»,-ասել է Բիրտանովը ճեպազրույցի ժամանակ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ղազախստան  


Վերնագիրի այլ պիտակները