Կանադան իր զորքերի մի մասին դուրս կբերի Ուկրաինայից և Իրաքից

18:14   03 Ապրիլ 2020    273

Կանադայի ազգային պաշտպանության նախարարությունը համաճարակի ֆոնին Ուկրաինայում և Իրաքում տարբեր առաքելություններ իրականացնող զորքերի մի մասին դուրս բերելու մասին որոշում է կայացրել:

Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում տալով CBC հեռուստաալիքին: Ըստ աղբյուրների՝ Արևմտյան Ուկրաինայում տեղակայված կանադացի 200 ռազմական ինստրուկտորների մեծ մասը տուն կվերադառնա: Իրաքում տեղակայված ինստրուկտորների մասն էլ կտեղափոխվի Քուվեյթում գտնվող կանադական ավիաբազա, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Զինվորականների հստակ թիվ չի հաղորդվում: Պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյան հեռուստաալիքին հայտնել է, որ այս գործողությունները պայմանավորված են նոր տեսակի կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կանադա   Իրաք  


Վերնագիրի այլ պիտակները