Բրազիլիայում կորոնավիրուսով վարակված անձանց թիվն ավելի քան 1000-ով ավելացել է՝ անցնելով 7910-ը

18:43   03 Ապրիլ 2020    269

Բրազիլիայում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը 1 օրում ավելացել է ավելի քան հազարով՝ հասնելով 7910-ի:

Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում տալով երկրի առողջապահության նախարարությանը:

«Գրանցվել է 7910 հաստատված դեպք, 299՝ մահվան, մահացությունը կազմում է 3.8%»,- նշվում է հաղորդագրությունում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ավելի վաղ հաղորդվում էր 6836 մարդու վարակման հաստատված դեպքի մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրազիլիա  


Վերնագիրի այլ պիտակները