Tesla-ն մեծացնում է էլեկտրամոբիլների արտադրությունը

22:24   04 Ապրիլ 2020    312

Չնայած համաշխարհային տնտեսության վրա կորոնավիրուսի պանդեմիայի ազդեցության՝ Tesla-ն մեծացնում է էլեկտրամոբիլների արտադրությունը, հաղորդում է DW-ը:

2020 թվականի առաջին եռամսյակում Tesla-ին հաջողվել է ծրագրվածից շատ մեքենա թողարկել, ավելի կոնկրետ՝ 102 672 մեքենա: Ընդ որում, կոնցեռնի տվյալներով՝ Շանհայում Tesla-ի գործարանը արտադրության ռեկորդային մակարդակ է ցույց տվել՝ չնայած անբարենպաստ պայմաններին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ինչ վերաբերում է վաճառքի մակարդակին, ապա ավտոարտադրողի տվյալներով՝ հունվարի 1-ից մարտի 31-ւը հաջողվել է վաճառել 88 400 էլեկտրամոբիլ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Tesla  


Վերնագիրի այլ պիտակները