Մարտին ԱՄՆ տնտեսությունը կորցրել է 701 հազ․ աշխատատեղ․ WP

09:22   04 Ապրիլ 2020    200

Կորոնավիրուսի տարածման պատճառով մարտին ԱՄՆ տնտեսությունը կորցրել է 701 հազ․ աշխատատեղ, գործազրկության ընդհանուր մակարդակը հասել է 4,4 տոկոսի։

Այդ մասին ուրբաթ հաղորդել է Washington Post թերթը՝ հղում անելով երկրի Աշխատանքի նախարարությանը։

Մասնավորապես, զբոսաշրջության ու սպասարկման ոլորտը (ռեստորաններ եւ ակումբներ) կորցրել է 459 հազ․ աշխատատեղ։ Գործազրկությունն անդրադարձել է նաեւ առողջապահության, կառուցապատման եւ մանրածախ առեւտրի ոլորտներին, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Հինգշաբթի նախարարությունը հայտնել էր, որ վերջին երկու օրվա ընթացքում ԱՄՆ-ում գործազրկության նպաստի համար դիմումների թիվը հասել է ռեկորդային 6.6 միլիոնի։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները