Բարսելոնան դեմ է առաջնության վաղաժամ ավարտին

10:58   04 Ապրիլ 2020    466

«Բարսելոնան» դեմ է Իսպանիայի առաջնության վաղաժամ ավարտմանը։

Այս մասին հաղորդում է իսպանական Marca պարբերականը։ Կատալոնական ակումբը, աղբյուրի պնդմամբ, համաձայն չէ առաջնությունը վաղաժամ ավարտելուն՝ չնայած որ այդ պարագայում նրանց կարող է տրվել չեմպիոնական տիտղոսը։

«Բարսելոնան» չի ցանկանում նման կերպով Իսպանիայի չեմպիոն դառնալ։ Ակումբում կարծում են, որ դա կարող է հարվածել թիմի իմիջին։ Կատալոնական ակումբում նաև կարծում են, որ առաջնության վերսկսման շնորհիվ նրանք կխուսափեն ֆինանսական լուրջ խնդիրներից, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Եթե առաջնությունը չվերսկսվի, «Բարսելոնան» 16,5 միլիոն եվրո է կորցնելու միայն տոմսերի վաճառքից։

Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության հանդիպումները դադարեցված են անորոշ ժամանակով կորոնավիրուսի համավարակի պատճառով։

Hayatsk.info

Հեշթեգներ: Բարսելոնա  


Վերնագիրի այլ պիտակները