Չինաստանում հայտարարվել է սգո օր՝ ի հիշատակ կորոնավիրուսի զոհերի

11:32   04 Ապրիլ 2020    173

ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը մասնակցել է սգո ազգային օրվան՝ ի հիշատակ կորոնավիրուսի զոհերի, որն անցկացվում է Չինաստանի ամբողջ տարածքում:

Պետության ղեկավարն իր հարգանքի տուրքն է մատուցել համաճարակի զոհերին, երեք րոպե լռությամբ նրանց հիշել են ամբողջ երկրում:

Ի հիշատակ հնչեցվել են նաև օդային տագնապի, մեքենաների, գնացքների և նավերի ազդանշաններ:

Դեկտեմբերից ի վեր հանրապետությունում կորոնավիրուսից մահացել է 3326 մարդ, գրանցվել է հիվանդության 81 639 դեպք:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները