Մեքսիկայում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 60-ի

12:18   04 Ապրիլ 2020    210

Մեքսիկայում COVID-19 կորոնավիրուսային վարակի հետևանքով մահացածների թիվը հասել է 60-ի:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Մեքսիկայի Առողջապահության նախարարության համաճարակաբանական ծառայության տնօրեն Խոսե Լուիս Ալոմիան:

«Ցավոք, ևս տասը մարդ է մահացել, մահացությունների ընդհանուր թիվը հասավ 60-ի», - РИА Новости-ն մեջբերում է նրա խոսքը:

Նա նաև նշել է, որ մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 178 նոր դեպք:

Ընդհանուր առմամբ, երկրում գրանցվել է COVID-19 վարակի 1688 դեպք:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեքսիկա  


Վերնագիրի այլ պիտակները