Իսպանական փոքրիկ քաղաքը կարողացել է զերծ մնալ կորոնավիրուսի տարածումից. Korrespondent

12:26   04 Ապրիլ 2020    398

Իսպանիայում կա փոքրիկ մի քաղաք, որտեղ մինչ օրս կորոնավիրուսի որևէ դեպք չի գրանցվել, թեպետ այս երկիրը վարակի տարածման ցուցանիշով երրորդ տեղում է:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Korrespondent-ը: Սաարե-դե-լա-Սիերեն, որի բնակչությունը չի գերազանցում 1500-ը, ընդ որում՝ մեկ քառորդը թոշակառուներ են, կարողացել է իրեն ամբողջովին ապահովագրել կորոնավիրուսի ներթափանցումից։

Պատճառն այս բնակավայրի յուրօրինակ աշխարհագրական դիրքն է: Դեռ միջին դարերում այն չէին կարողանում նվաճել՝ շնորհիվ ամուր պատերի և բարձունքի, որտեղ այն տեղակայված է: Նախորդ ամսվա կեսերին քաղաքապետը հրահանգել էր մեկուսացնել այս քաղաքը՝ արգելափակելով քաղաք տանող հինգ ճանապարհներից չորսը: Հինգերորդ կետում ոստիկաններ են տեղակայված: Այս ճանապարհով քաղաք են բերում կենսական անհրաժեշտության մթերքներ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իսպանիա  


Վերնագիրի այլ պիտակները