Չինաստանում հարգանքի տուրք են մատուցել կորոնավիրուսից մահացածներին. DW

12:40   04 Ապրիլ 2020    271

Չինաստանում ապրիլի 4-ին հարգանքի տուրք են մատուցել կորոնավիրուսից մահացածների հիշատակին:

Deutsche Welle-ի տեղեկություններով, ամբողջ երկրում երեք րոպե լռություն է հայտարարվել:

Արարողության ընթացքում իջեցվել են ինչպես Չինաստանում, այնպես էլ տարբեր երկրներում իրենց դիվանագիտական ներկայացուցչությունների պետական դրոշները: Հետաձգվել են ժամանցային, զանգվածային բոլոր ծրագրերն ու միջոցառումները:

Չինաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված դեպքերի թիվը 81 հազար 639 է, ապաքինվել է 76 հազար 755 մարդ: Մահացածների թիվը 3 հազար 326 է:



Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները