Կորոնավիրուսի դեմ պայքարի համար ՌԴ-ն օգնություն է հատկացրել Սերբիային

13:06   04 Ապրիլ 2020    229

Նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարելու համար, Ռուսաստանը օգնություն է հատկացրել Սերբիային։

11 ռուսական ռազմական օդանավները ժամանել են Սերբիա։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ըստ հրապարակված հայտարարության, օդանավները բեռնված են եղել անհրաժեշտ բուժսարքավորումներով, անձնական հիգիենիկ պաշտպանության պարագաներով եւ սանիտարա-համաճարակային միջոցներով, համաճարակային ախտորոշման եւ ախտահանման սարքերով։

Միաժամանակ նաեւ, Սերբիա են գործուղվել ռուս մասնագետներ, սերբական առողջապահության ոլորտի մասնագետներին՝ հակակորոնավիրուսային պայքարում օգնելու համար։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները