ԱՄՆ-ում COVID-19-ի զոհերի թիվը գերազանցել է 7000-ը․ Ջոն Հոփկինսի համալսարան

13:59   04 Ապրիլ 2020    245

ԱՄՆ-ում կորոնավիրուսի հարուցած բարդություններից մահվան ելքերի թիվը հասել է 7406-ի՝ այն բանից հետո, երբ 1 օրում մահացել է 1000-ից ավելի մարդ։

Այս մասին հայտնում է Ջոն Հոփկինսի համալսարանի կայքը։ ԱՄՆ-ն առաջատար է վարակման և մահվան դեպքերի վիճակագրությամբ։ Առավել բարդ իրավիճակ է Նյու Յորք նահանգում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Այնտեղ կա 55 հազարից ավելի վարակակիր, մահացել է 1867 մարդ։ Վերջին տվյալներով՝ երկրում կորոնավիրուսի համաճարակի բռնկումից ի վեր գրանցվել է վարակման 277 953 դեպք։ Ապաքինվել է 9772 պացիենտ։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները