ՖԻՖԱՆ-ն առաջարկում է չեղարկել հունիսին կայանալիք խաղերը

12:57   04 Ապրիլ 2020    470

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան` ՖԻՖԱ-ն, առաջարկել է հետաձգել հունիս ամսին կայանալիք միջազգային հանդիպումները:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը: ՖԻՖԱ-ի՝ կորոնավիրուսի համաճարակի ուսումնասիրման խումբը հերթական քննարկումից հետո եկել է եզրակահանգման, որ հունիսին կայանալիք կանանց և տղամարդկանց ֆուտբոլային հանդիպումները պետք է չեղարկել:

Հնարավոր է նաև, որ փոփոխության ենթարկվի 2022 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության որակավորման փուլի խաղացանկը:

Ավելի վաղ` հունիսյան խաղերը չեղարկել էր ՈՒԵՖԱ-ն:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՖԻՖԱՆ  


Վերնագիրի այլ պիտակները