Թրամփն աշխատանքից ազատում է հետախուզության գլխավոր տեսուչին, որն առանցքային դեր է խաղացել իմպիչմենտի գործում

14:23   04 Ապրիլ 2020    265

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տեղեկացրել է ԱՄՆ Կոնգրեսին, որ մտադիր է աշխատանքից ազատել հետախուզական ծառայությունների գլխավոր տեսուչ Մայքլ Ատկինսոնին, որն առանցքային դեր է խաղացել ամերիկյան առաջնորդի իմպիչմենտի գործարկման գործընթացում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է «The Washington Post»-ը:

30 օրվա ընթացքում Ատկինսոնը պետք է լքի իր պաշտոնը:

«Անհրաժեշտ է, որ ես լիովին վստահեմ գլխավոր տեսուչի պաշտոնում նշանակված մարդկանց: Դա այլևս չի վերաբերում այս տեսուչին», - նշել է Թրամփը:

Հրապարակման համաձայն՝ նախագահը մի քանի ամիս մտածում էր Ատկինսոնին աշխատանքից հեռացնելու հարցի շուրջ:

Անցյալ տարի Ատկինսոնն ԱՄՆ Կոնգրեսին տեղեկացրել է հետախուզական ծառայությունից բողոք ստանալու մասին: Դա վերաբերում էր ԱՄՆ նախագահի և ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու միջև հուլիսյան հեռախոսազրույցին:

Զրույցի բովանդակությունն, ի վերջո, հիմք է դարձել Թրամփի դեմ իմպիչմենտի գործընթաց սկսելու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները