Սիրիայում տեղի է ունեցել 4,7 մագնիտուդով երկրաշարժ

16:06   04 Ապրիլ 2020    244

Սիրիայում 4,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը ։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են երկրի եզրագծում՝ Լաթաքիայից 65 կմ հեռավորության վրա։ Երկրաշարժի էպիկենտրոնը գրանցվել է 20 կմ խորության վրա, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Լաթաքիայի, Հալեպի, Հոմսի, Տարտուսի եւ Համայի բնակիչները տեղի ժամանակով 21։15-ին զգացել են երկրի մակերեւույթի տատանումները ։

Ավերածությունների եւ տուժածների մասին տվյալներ չկան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սիրիա  


Վերնագիրի այլ պիտակները