Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 4.7 հազարը

14:35   04 Ապրիլ 2020    258

Ռուսաստանում նոր կորոնավիրուսով վարակվածության դեպքերի թիվն անցած օրվա ընթացքում աճել է 582-ով եւ այժմ 78 մարզում 4731 դեպք է կազմում:

Ներկայումս 333 մարդ առողջացել է, մահացել է 43 մարդ, լրագրողներին շաբաթ օրը հայտնել են նոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Ռուսաստանի Դաշնությունում այսօրվա դրությամբ 78 մարզում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 4731 դեպք: Ընդամենը մեկ օրվա հիվանդանոցներից առողջացած դուրս է գրվել 52 մարդ: Ընդհանուր առմամբ, դուրս է գրվել 333 մարդ: Մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 9 հիվանդ, մահացել է 43 մարդ»,- նշվում է շտաբի հաղորդագրության մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները