Թունիսում մեկուսացման ռեժիմը վերահսկում է ռոբոկոպը. RG

17:57   04 Ապրիլ 2020    256

Թունիսի Ներքին գործերի նախարարությունը ռոբոտ ոստիկանի է ուղարկել մայրաքաղաքի փողոցներում պարեկություն իրականացնելու եւ մեկուսացման ռեժիմի վերահսկողության համար, հայտնում է RG-ն` վկայակոչելով AFP-ն:

Ռոբոկոպը, որը տեղաշարժվում է անիվներով, հեռակառավարվող է եւ հագեցած է ինֆրակարմիր լույսերով եւ տեսախցիկներով, ինչպես նաեւ ձայնային եւ լուսային ազդանշանային համակարգով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Թունիսի Ներքին գործերի նախարարության կայքում տեղադրված տեսանյութերում ռոբոտը դիմում է մեկուսացման կանոնները խախտելու մեջ կասկածվող անձանց: «Ի՞նչ եք անում: Ցույց տվեք ինձ ձեր անձնագիրդ: Դուք չգիտե՞ք, որ ձեզ հարկավոր է տանը լինել»: Խախտողի մասին ազդանշանն ու նրա պատկերը ռոբոտը փոխանցում է մոտակա ոստիկանական բաժանմունք:

Ռոբոտի թունիսցի ստեղծող Անիս Սահբանին ասում է, որ մեքենան առաջին անգամ թողարկվել է 2015-ին` փողոցներում պարեկություն իրականացնելու համար: Նրա խոսքով` ավտոմատացված մեքենան աշխատում է ավտոնոմ կերպով արհեստական ինտելեկտի միջոցով: Ռոբոտը 100-ից 140 հազար դոլար արժե եւ հիմնականում վաճառվում է արտասահմանյան ընկերություններին` անվտանգության կարիքների համար:

Թունիսում մարտի 17-ից պարետային ժամ է հայտարարվել գիշերների համար, իսկ մարտի 22-ից իշխանություններն ավելի խիստ արգելքներ են սահմանել: Մարտի 2-ից հյուսիսաֆրիկյան այս երկրում 14 մարդ է մահացել կորոնավիրուսից, 455 մարդու մոտ COVID-19-ի թեստերը դրական արդյունք են ցուցյ տվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թունիս  


Վերնագիրի այլ պիտակները