Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակվել է շուրջ 600 զինծառայող

14:58   04 Ապրիլ 2020    221

Ֆրանսիայում շուրջ 600 զինծառայողի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորանս Պարլին: Նախարարն ընդգծել է, որ բանակի մարտունակությունը չի տուժել:

Նախարարությունն ուշադրությամբ հետևում է երկրում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին: Նախարարը նաև տեղեկացրել է, որ կորոնավիրուսից մահացել է երկրի զինված ուժերի քաղաքացիական աշխատակիցներից մեկը, որն աշխատում էր պաշտպանական ենթակառուցվածքների շինարարական համակարգում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները