ՕՊԵԿ + գործարքի մասնակից երկրները հետաձգել են արտահերթ գագաթնաժողովը

19:12   04 Ապրիլ 2020    249

ՕՊԵԿ + գործարքի մասնակից երկրները հետաձգել են արտահերթ գագաթնաժողովը, որը նախատեսված էր անցկացնել ապրիլի 6-ին:

Աղբյուրի հաղորդմամբ՝ գագաթաժողովը կարող է տեղափոխվել ապրիլի 8-ին կամ 9-ին։ Դա լրացուցիչ ժամանակ կտա արդյունահանման կրճատման ծավալների շուրջ բանակցությունների համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

ՕՊԵԿ+ երկրների պատվիրակություններում իրենց հերթին պնդում են, որ հանդիպման հետաձգումը դեռևս հաստատված չէ։

Երեկ, համաշխարհային էներգետիկ շուկաներում տիրող իրավիճակի վերաբերյալ խորհրդակցության ժամանակ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է համագործակցել ԱՄՆ-ի հետ նավթի շուկայի հավասարակշռության հարցում՝ ընդգծելով որ նավթի շուկայում երկարաժամկետ կայունությամբ շահագրգռված են բոլոր երկրները։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները