Իսրայելի առողջապահության նախարարության նոր տվյալները կորոնավիրուսի մասին

19:44   04 Ապրիլ 2020    219

Շաբաթ օրը` ապրիլի 4-ին, Իսրայելի առողջապահության նախարարությունը նոր տվյալներ է հրապարակել կորոնավիրուսի վերաբերյալ:

Այս պահի դրությամբ երկրում COVID-19-ի 7589 դեպք է գրանցվել: 43 հիվանդ մահացել է: Կորոնավիրուսով վարակված եւս մի իսրայելացի մահացել է Իտալիայում: Մահացածների տարիքը 49-98 է (միջին տարիքը մոտ 80 տարեկան), տեղեկացնում է Hayatsk.info-ն:

115 հիվանդ ծանր վիճակում է (նրանցից 98-ին թոքերի արհեստական օդափոխության սարքեր են միացված), 166-ը գտնվում է միջին ծանրության վիճակում, մյուսների մոտ հիվանդությունը հեշտ է ընթանում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները