Ֆրանսիայում մոտ 600 զինծառայող վարակվել է կորոնավիրուսով

20:16   04 Ապրիլ 2020    216

Ֆրանսիայի Պաշտպանության նախարար Ֆլորենս Փարլին հայտարարել է, որ մոտ 600 ֆրանսիացի զինծառայող է վարակվել նոր տեսակի կորոնավիրուսով:

Ուրբաթ Ֆրանսիայի առողջապահության գլխավոր վարչության պետ Ժերոմ Սալոմոնը հայտարարել էր, որ հանրապետությունում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 6.5 հազարը, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 64.338-ի, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Մեզ մոտ 600 զինծառայող է վարակվել COVID-19-ով: Սա համապատասխանում է մասշտաբին, քանի որ այն փոփոխվում է: Մենք ուշադիր հետեւում ենք իրավիճակին եւ համապատասխանաբար ադապտացնում ենք մեր մարտական կարգերը: Ես ուզում եմ ընդգծել, որ մեր մարտական պատրաստության վիճակը չի տուժել»:

Փարլին հավելել է, որ ավելի վաղ կորոնավիրուսից մահացել էր Ֆրանսիայի զինված ուժերի քաղաքացիական ծառայողներից մեկը, որն աշխատում էր պաշտպանական ենթակառուցվածքի կառուցման ծառայությունում: Կորոնավիրուսով վարակվել է նաեւ չորս զինծառայող, որոնք մասնակցում էին «Բարհան» օպերացիային Սահելում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները